Մատչելիության հղումներ

Դավթաշենում բարդիներ հատելու փաստով մի քաղաքացի է բերման ենթարկվել


Հատված բարդիները Դավթաշենում
Հատված բարդիները Դավթաշենում

Երևանի Դավթաշեն թաղամասում երկու տասնյակ բարդիներ հատելու փաստով բերման է ենթարկվել 51-ամյա մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ոստիկանությունը:

«Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին», - ասված է հաղորդագրությունում:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Նյութերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG