Մատչելիության հղումներ

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են առատ տեղումներ


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին՝ օրվա երկրորդ կեսից և 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով, տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-ին, 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3, իսկ 12-13-ը՝ կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝ ապրիլի 10-ին և 14-ին սպասվում է անձրև ու ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ, 11-13-ը՝ առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG