Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն չի ընդունել ընտրախախտումների մասին դիմումները․ «Քաղաքացի դիտորդ»


ԿԸՀ-ի նիստում, արխիվ
ԿԸՀ-ի նիստում, արխիվ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտարարում է, որ ԿԸՀ-ն չի ընդունում ընտրախախտումների վերաբերյալ իրենց դիմումները:

«Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 15:08-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը փորձել է ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սակայն, չի կարողացել դա անել, քանի որ պահակակետի աշխատակիցն ասել է, թե ԿԸՀ-ն այսօր չի աշխատում, ուստի դիմումները կարող են մուտք արվել երկուշաբթի օրը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն, այնտեղից ստացել է նույն պատասխանը՝ փորձեք դիմումները մուտք անել երկուշաբթի: Նախաձեռնության ներկայացուցիչը ժամը 16:15-ի սահմաններում դիմումները գցել է ԿԸՀ-ի արկղը և լուսանկարահանել է այն:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի գնահատմամբ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նման գործելաոճն ուղղակիորեն հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի իրացման և ընտրական իրավունքի պաշտպանության ապահովման պետության պարտավորության խախտմանը»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG