Մատչելիության հղումներ

Վերագործարկվել են երևանյան շատրվաններն ու ցայտաղբյուրները


Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի օրը, վերագործարկվել են երևանյան շատրվաններն ու ցայտաղբյուրները:

«Երևանցիների ու, ինչու չէ, նաև քաղաքի զբոսաշրջիկների համար առանձնահատուկ նշանակություն ունի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը, որի վերամիացումն այս անգամ նշանավորվել է հետաքրքիր ֆլեշմոբով: Այնուհետ ջրային գեղեցկուհու ջրաշիթերն ավետել են տարեշրջանի մեկնարկը: Տոնական մթնոլորտը փոխլրացվել է մայրաքաղաքի գլխավոր շատրվանի հատուկ երաշժտացանկով, որն ի դեպ, այս տարի փոփոխվել է», - ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG