Մատչելիության հղումներ

Սերբիայում հետընտրական բողոքի ակցիաները շարունակվում են


Սերբիա - Երիտասարդների նստացույցը Բելգրադում, 6-ը ապրիլի, 2017թ․

Բելգրադում և Սերբիայի այլ քաղաքներում վարչապետ Ալեքսանդ Վուչիչի նախագահ ընտրվելու դեմ բողոքի ակցիաները չեն դադարում: Երթերին մասնակցում է մոտ հազար ցուցարար՝ հիմնականում ուսանողներ և բարձր դասարանների աշակերտներ, ովքեր վանկարկում են՝ «Ազատությո՛ւն լրատվամիջոցներին», «Չենք ուզում էժան աշխատուժ լինել», «Վե՛րջ բռնապետությանը»:

Ցուցարարները մի քանի ժամ նստացույց են անցկացրել պետական հեռուստաընկերության շենքի մոտ՝ ի նշան բողոքի ընդդեմ իրադարձությունների՝ իրենց կարծիքով ոչ օբյեկտիվ լուսաբանման:

Ընդդիմության հայտարարության համաձայն՝ ապրիլի 2-ի ընտրություններն ուղեկցվել են խոշոր խախտումներով, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակում, ընտրողների նկատմամբ ճնշում և կաշառքի բաժանում:

Վուչիչը հաղթել է՝ հավաքելով 55 տոկոս ձայն: Նա խոստացել է Սերբիան տանել Եվրամիություն՝ միաժամանակ պահպանելով բարեկամական կապերը Ռուսաստանի հետ:

Սերբիայում նախագահական պաշտոնը ավելի շատ արարողակարգային բնույթ ունի, սակայն ակնկալվում է, որ Վուչիչը իշխանության ղեկը ձեռքում կպահի իր իշխող կուսակցության՝ Սերբիայի առաջադիմական կուսակցության միջոցով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG