Մատչելիության հղումներ

Հետընտրական բողոքի ցույց Բելգրադում


Սերբիա - Բողոքի ցույցը Բելգրադում, 5-ը ապրիլի, 2017թ․
Սերբիա - Բողոքի ցույցը Բելգրադում, 5-ը ապրիլի, 2017թ․

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելու ապրիլի 2-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթել է գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

Երիտասարդ ցուցարարները խորհրդարանի շենքի դիմաց սուլել են, բղավել, թե Վուչիչը գողացել է իրենց ձայները:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վուչիչն ասել է, թե «հանդուրժում է բողոքի ցույցերը, քանի դեռ դրանք խաղաղ են»:

«Մենք ժողովրդավար պետություն ենք, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի երջանիկ կամ դժբախտ լինել ընտրությունների արդյունքում», - ասել է ընտրված նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG