Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը ապրիլի 9-10-ը կնվազի 4-6 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում ապրիլի 7-8-ը՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, ապրիլի 9-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 9-ի ցերեկը և 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 7-8-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, ապրիլի 9-ին սպասվում է անձրև, ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ըստ նույն աղբյուրի՝ այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG