Մատչելիության հղումներ

6 անձի մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար․ ՔԿ


Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնց շրջանակներում 6 անձի առաջադրվել է մեղադրանք։

«Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին͵ 1-ի նկատմամբ՝ կալանավորում։ Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG