Մատչելիության հղումներ

ՀՔԾ․ «Հրազդան» ՔԿՀ պաշտոնյայի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքով քրգործ է հարուցվել


ԱՄՆ 100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ
ԱՄՆ 100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21 հազար 500 դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա:

Մասնավորապես, ՀՔԾ-ի փոխանցմամբ, «վերջինս 23.03.2017թ.-ին հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց պահանջել և իր հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք»: «Ըստ Ալեն Մ.-ի` ՔԿՀ-ի աշխատակիցը նրանցից նախապես պահանջել է 50.000 ԱՄՆ դոլար, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի մորից, եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի գրեթե կեսը` 21.500 ԱՄՆ դոլար: Սակայն գումարը ստանալուց հետո ՔԿՀ-ի աշխատակիցը տևական ժամանակ խոստումը չի կատարել, այդ պատճառով երկու տարի անց` 2017թ.-ին դատապարտյալը հաղորդում է տվել հանցագործության հանգամանքների մասին», - ասված է հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի («Կաշառք տալը») 3-րդ մասի 1-ին կետով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG