Մատչելիության հղումներ

«Արմավիր» ՔԿ-ի դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը հանկարծամահ է եղել. ԱՆ


 Հրաչյա Գևորգյան, արխիվ
Հրաչյա Գևորգյան, արխիվ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964 թվականին ծնված Հրաչյա Գևորգյանն ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել, «Ազատության»-ը փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանը։

Ըստ Ղլեչյանի, նախնական տվյալներով, մահվան պատճառը կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը նշում է, որ «մարտի 31-ին դատապարտյալն անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ և խորհրդատվություններ ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Արդյունքում` արձանագրվել է, որ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել: Ապրիլի 1-ից Գևորգյանը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել հիվանդանոցից»։

Նշենք, որ ավելի վաղ իրավապաշտպանները ահազանգում էին, որ մի քանի հիվանդություններ ունեցող դատապարտյալը զրկվել է անհրաժեշտ բուժումից։

Գևորգյանը նախկինում 5 անգամ ազատազրկման է դատապարտված եղել, վերջին անգամ` Քրեական օրենսգրքի 218 հոդվածի [պատանդ վերցնելը] 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի [իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը] 1-ին մասով և 182 հոդվածի [շորթումը] 1-ին մասով, 2015 թվականի նոյեմբերի 9-ին դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG