Մատչելիության հղումներ

Մյասնիկյան պողոտայի՝ Ավան և Նոր Նորք բարձրացող հատվածը ժամը 22-ից մինչև լուսաբաց փակ կլինի. քաղաքապետարան


Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր ժամը 22:00-ից մինչև լուսաբաց ամբողջությամբ փակ կլինի Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը։

«Ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 7-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածն ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտային երթևեկի համար: Ըստ այդմ, առաջարկվում է վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG