Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները:
Հայաստանի նախագահը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին: