Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԱԾ տնօրենը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ նիստին


ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյան, արխիվ

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական 14-րդ խորհրդակցության նիստը՝ նվիրված 1992 թվականին Ալմա Աթայում ստորագրված «ԱՊՀ պետությունների հետախուզական ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքների» շուրջ համաձայնագրի 25-րդ տարեդարձին:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պատվիրակությունը գլխավորել է գերատեսչության տնօրեն գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ նիստին մասնակցել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը և ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG