Մերձմոսկովյան Լենինյան շրջանի Ռազվիլկա ավանում այսօր իրավապահները «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են երկու տղամարդու դի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հրազենային վնասվածք ստացած երկու տղամարդկանցից մեկը Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ծնունդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահների նախնական վարկածի համաձայն` տղամարդկանց սպանությունից առաջ խոշտանգել են, մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:
Քննիչների կարծիքով՝ սպանությունը նախապես պատվիրված է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության, զենքի անօրինական շրջանառություն հատկանիշներով: