Մատչելիության հղումներ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ) երախտագիտություն է հայտնել իր օգտին քվեարկած Հայաստանի 58 հազար քաղաքացիներին՝ սկզբունքային դիրքերոշման և անկաշառ վերաբերմունքի համար:

«Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա», - ասված է կուսակցության հաղորդագրությունում:

Կուսակցությունը նշել է, որ «առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին»:

ՀՎԿ-ն հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցատումների և հանրահավաքների, շնորհավորում է և հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին և մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG