Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Մ-2 ավտոճանապարհը 167-րդ կմ-ից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի փակ է:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: