Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդներն անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG