Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Բակո Սահակյանը ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանեսյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղում «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում նշանակալի ավանդի համար։
«Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական և համապարփակ բնույթ՝ հիմնադրամի աշխատանքը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը», - ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: