Մատչելիության հղումներ

Քվեարկության առաջին 4 ժամում «Քաղաքացի դիտորդ»-ը արձանագրել է 681 խախտում


Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, 2-ը ապրիլի, 2017թ․
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, 2-ը ապրիլի, 2017թ․

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եվս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման տարածքում:

«Քաղաքացի դիտորդ»-ի հաղորդագրության համաձայն՝ դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Մասնավորապես արձանագրվել են՝ գրանցող սարքի խափանման 98, բաց քվեարկության 77, ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտման 38, քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից վերահսկողության 38, ընտրողների ուղեկցման և ուղղորդման 50, մարդկանց և մեքենաների կուտակումների 45, ընտրողին օգնելու կարգի խախտումների 40, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայության 34, քվեաթերթիկ դուրս հանելու/ներս բերելու 27, վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտման 21, անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնության 20, գրանցող սարքում ընտրողի անվան բացակայության 19, դիտորդների իրավունքների խախտման 18, վստահված անձանց իրավունքների խախտման 18, տեղամասերի՝ ժամանակին չբացվելու 11, ընտրատեղամասում քարոզչության 10, ընտրողի անվան դիմաց այլ անձի ստորագրության առկայության 9, ընտրելու իրավունքի խախտման 7, կրկնաքվեարկության փորձի 6, ճնշման և բռնության 3 դեպք, 92 այլ խախտումներ:

«Քաղաքացի դիտորդ»-ի դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում:

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդերլանդների դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG