Մատչելիության հղումներ

ՀՅԴ․ Որակական փոփոխությունների ամրապնդման երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի միասնականությունն է


ՀՅԴ դրոշը, արխիվ
ՀՅԴ դրոշը, արխիվ

Երկրում սկսված որակական փոփոխությունները շարունակվելու և ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսևորած միասնականությունն է: Այսպիսի վստահություն է հայտնում ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմինը ապրիլյան պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ այսօր տարածած հայտարարությունում:

«Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։ Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել և երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:
Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն և միասնականություն դրսևորեց», - ասված է հայտարարությունում:

«Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։ Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը», - ընդգծում է Դաշնակցությունը:

Հայտարարելով, թե «շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր, ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա», կուսակցությունը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից «լինել անաչառ և տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG