Մատչելիության հղումներ

«Քաղաքացի դիտորդն» արձանագրել է քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն այսօր ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Արձանագրվել են հետևյալ խախտումները. 17 տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին, 15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում, 7 ընտրատեղամասում հանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ, 2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն եղել տեղամասի մուտքի մոտ, 11 ընտրատեղամասում քվեախցիկների հետ կապված խնդիրներ, 18 ընտրատեղամասում քվեարկության սենյակը հարմարեցված չի եղել քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից, 37 առանց թեքահարթակի ընտրատեղամասերում, 1 ընտրատեղամասում բաց չհրկիզվող պահարանի առկայություն, 1 ընտրատեղամասում քվեատուփը պատշաճ ամրակապված չի եղել, 1 ընտրատեղամասում նախընտրական քարոզչանյութի առկայություն:

34 այլ խախտումներ են արձանագրվել քվեարկության նախապատրաստման փուլում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում: Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG