Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկել է 14/11 ընտրական տեղամասում


Ապրիլի 2-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց», - քվեարկությունից հետո, մասնավորապես, ասել է Նորին Սրբությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG