Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Ժամը 10-ի դրությամբ ուսումնասիրվել է ընտրախախտումների մասին 320 հրապարակում


Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը: Այդ 13 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են Ոստիկանության և Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ նշված 13 հաղորդումներից 6-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG