Մատչելիության հղումներ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ:

Սողոմոնյանի փոխանցմամբ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցում է «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին և Երևան է վերադառնալու այսօր ուշ երեկոյան, և հետևաբար տեղամաս գնալ չի կարող։

Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը «Սիստեմա» կորպորացիայում անկախ տնօրենի պաշտոն է զբաղեցնում: Նա, ի դեպ, անդրադառնալով այս ընտրություններին, ավելի վաղ ասել էր. - «Այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG