Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ մնացած երկրների համեմատությամբ շատ ավելի մեծ միջոցներ է տրամադրում դաշինքին:
ՆԱՏՕ-ի երկրները 2014-ին խոստացել էին դաշինքին հատկացնել իրենց համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը կազմող գումարներ, սակայն միայն հինգ երկիր է կատարել խոստումը:
Հիշեցնենք, որ Թիլերսոնը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը։