Մատչելիության հղումներ

Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, Բրյուսել, 31-ը մարտի, 2017թ․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, Բրյուսել, 31-ը մարտի, 2017թ․

ՆԱՏՕ-ի արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են պաշտպանական ծախսերն ավելացնելու և ահաբեկչության դեմ պայքարը խստացնելու հարցերը:

Սա նմանօրինակ առաջին հավաքն է, որին մասնակցում է Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Հավաքի նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ «անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն տրանսատլանտյան կապերն ամուր պահելու համար ծախսերի բեռն արդար կիսելու հարցը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակին ՆԱՏՕ-ն անվանել է «ժամկետանց կառույց» և պնդել է Ռուսաստանի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու մտադրության մասին, ինչը մտահոգություն է հարուցել ՆԱՏՕ-ում դաշնակիցների շրջանում: Ստոլտենբերգը փարատել է այդ մտավախությունները, ասելով, որ Թրամփը նույնքան հավատարիմ է արևմտյան ռազմական դաշինքին, որքան ԱՄՆ նախկին ղեկավարը, և հավելել, որ «ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հարաբերությունները ժայռի պես ամուր են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG