Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարությամբ է հանդես եկել ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ


ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրց, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը միանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը վերադառնալու կոչին, որով կողմերին են դիմել Մինսկի խմբի համանախագահները մարտի 29-ի հայտարարությունում:

«Մարտերը և բռնությունը, որոնց մենք ականատես եղանք մեկ տարի առաջ՝ վատթարագույնը անցած երկու տասնամյակներին, պատճառեցին ավեր, տառապանք և մարդկային կորուստներ: Դա հստակ հիշեցում էր, թե որքան արագ պատերազմի մեքենան կարող է տապալել խաղաղության ջանքերը: Այդ առիթով, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ հրադադարը վտանգող որևէ գործողությունից», - ասված է Կուրցի այսօրվա հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում:

«Այժմ ճիշտ ժամանակն է՝ կենտրոնանալու վստահության կառուցման պրագմատիկ և գործնական քայլերի վրա, ինչպես նաև վերսկսելու առարկայական բանակցությունները», - հայտարարում է ԵԱՀԿ գործող նախագահը: - «Մենք պետք է այժմ պատրաստվենք խաղաղության և թույլ չտանք պատերազմին վերադառնալ՝ իր բոլոր ահավոր հետևանքներով»:

«ԵԱՀԿ նախագահությունը պատրաստակամ է աջակցել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնություններն առաջ մղելու և իրականացնելու՝ կողմերի ջանքերին», - իր հայտարարությունն ամփոփում է Կուրցը:

Ավելի մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG