Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Երևան, 27-ը մարտի, 2017թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Բաքու (մարտի 11-ին), Երևան (մարտի 27-ին) և Լեռնային Ղարաբաղ (մարտի 28-ին) կատարած իրենց այցելությունների արդյունքների վերաբերյալ: Համանախագահները նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում իրենց խորին մտահոգությունն են հայտնել Շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորաբանությունում և գործողություններում:

«Իրենց բանակցություններում համանախագահները շեշտել են դեսպան Կասպշիկի առաքելությանը և դրա ընդարձակմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: Համանախագահները նաև ընդգծել են իրենց համոզմունքը, որ հրադադարի պահպանումը կարևորագույն նշանակություն ունի փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ կտա շարունակել հետագա բանակցությունները», - ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում:

«Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները համանախագահների առաջարկների շուրջ, որոնք ուղղված էին հրադադարի ամրապնդմանը և ռազմական գործողությունների հետագա սրացումը կանխելուն, հատկապես նկատի ունենալով Նովրուզի և Սուրբ Զատկի տոնակատարությունները», - փաստում են միջնորդները: - «Նախագահները հայտնել են իրենց հանձնառությունը բանակցային գործընթացը շարունակելու հարցում՝ վերջնական քաղաքական լուծման հանգելու նպատակով», - արձանագրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG