Մատչելիության հղումներ

«Ո՛չ ընտանեկան իշխանությանը»․ Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ցույցի է պատրաստվում


Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաք Բաքվում, արխիվ

Ադրբեջանի ընդդիմությունը պատրաստվում է առաջիկա ապրիլի 9-ին հանրահավաք անցկացնել՝ «Ո՛չ կաշառակերությանը» , «Ո՛չ ընտանեկան իշխանությանը», «Ո՛չ թալանին» կարգախոսների ներքո: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը:

Ցույցը հաջորդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կնոջը՝ Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահ նշանակելուն:

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում, որ մյուս փոխնախագահի պաշտոնում նշանակվի նույնպես իշխող ընտանիքի ազգականներից՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովը, ով պաշտոնավարման ավելի քան 20 տարիների ընթացքում աչքի է ընկել սկանդալային հրամանագրերի ու արգելքների շարանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG