Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը քննադատել է Ռուսաստանում բողոքի ակցիաների մասնակից հարյուրավոր քաղաքացիների ձերբակալությունը։ Պետդեպարտամենտը կատարվածը որակել է որպես վիրավորանք ժողովրդավարական արժեքների նկատմամբ։
«Կոչ ենք անում ռուսաստանյան իշխանություններին անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր խաղաղ ցույցի էին մասնակցում», - ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունում։
Միացյալ Նահանգները ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության մասին լուրը մեծ անհանգստությամբ է ընդունել։