Մատչելիության հղումներ

Անցկացվել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը


Զինված ուժերի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն` մարտի 21-25-ը անցկացվել է Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը:

«ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման պաշտպանական գործողության նախապատրաստում» թեմայի շրջանակում անցկացված վարժանքների նպատակն էր կատարելագործել կառավարման կետերի աշխատանքային խմբերի ներդաշնակումը, զարգացնել միացյալ խմբավորման գործողությունների նախապատրաստման և անցկացման հմտությունները, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ըստ զորավարժության սցենարի` պայմանական հակառակորդն ուժեր է կուտակում սահմանամերձ շրջաններում` նպատակ ունենալով հատել Հայաստանի պետական սահմանը։ Միացյալ զորախմբում ներգրավված բոլոր ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Որոշում է կայացվում նախապես հաստատված պաշտպանական գործողությունների պլանի կիրառման մասին։ Դրան զուգահեռ՝ իրականացվում է պետական սահմանի պահպանության հատվածի պաշտպանությունը հայկական կողմին փոխանցելու գործողությունը, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ համատեղ անցկացվում են միասնական գործությունների պլանով նախանշված միջոցառումները:

Զորավարժությունում ներգրավված պաշտոնատար անձինք տեղում ճշգրտել են նախատեսված միջոցառումների անցկացման շրջանները, հստակեցվել է դրանց կատարման ժամանակացույցը: ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը առաջադրված խնդիրների կատարման, Միացյալ զորախմբի գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ներդաշնակման վերաբերյալ տվել է որոշակի հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG