Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակից մեկնարկել է «Ամոթի հերթ»-ը դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

Երթի մասնակիցները պահանջում են, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, իր իրավասությունների շրջանակում, դիմի դատարան և ընտրական պրոցեսներից հեռացնի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ)։

«Մեր ակցիան ուղղված է հանձնաժողովին, որից պահանջում ենք դիմում ներկայացնել դատարան և ՀՀԿ-ին հեռացնել ընտրական պրոցեսներից, որովհետև, որպես իշխող ուժ, ՀՀԿ-ն շարունակաբար չարաշահել է վարչական ռեսուրսները, որի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հստակ, փաստարկված ուսումնասիրություն է ներկայացրել», - հայտարարեց երթի կազմակերպիչներից, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ շարունակելով. - «ՀՀԿ-ն, օգտագործելով իշխանական իր լծակները, ներգրավել է վարչական ռեսուրսների չարաշահման մեջ հանրակրթական դպրոցների տնօրեններին, մանկապարտեզի տնօրեններին և, ըստ էության, կրթական հաստատությունները ներգրավել քաղաքական գործընթացի մեջ»։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG