Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը Մոսկվայի կենտրոնում երթի ավելի քան 130 մասնակցի է բերման ենթարկել


Հահակոռուպցիոն ցույց Մոսկվայի կենտրոնում, 26-ը մարտի, 2017թ.

Մոսկվայի կենտրոնում գտնվող Պուշկինի հրապարակից ոստիկաններն այսօր հակակոռուպցիոն երթի ավելի քան 130 ակտիվիստի է բերման ենթարկել։

«Մեդուզա» պարբերականի փոխանցմամբ, բերման ենթարկվածների թվում է նաև The Guardian-ի թղթակիցը։

Ակտիվիստները հայտարարում են, որ ոստիկանները մահակներ են կիրառում ցուցարարների նկատմամբ։ «Մեդուզան» հաղորդում է ոստիկանների կողմից արցուքանբեր գազի կիրառման մասին։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել էր ցույցերի կազմակերպիչ, ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG