Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն ցույցեր՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներում


Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվում են հակակոռուպցիոն ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի հետաքննություն-ֆիլմը՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անշարժ գույքի մասին։

Ցույցերի մեծամասնությունը համաձայնեցված չէ տեղական իշխանությունների հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։

Վլադիվոստոկում ակցիային մասնակցում է ավելի քան հազար մարդ, ոստիկանությունը ձերբակալել է 40 մասնակցի։ Եկատերինբուրգում ցույցն անցկացվում է ժողովրդական զբոսանքի տեսքով, այստեղ ոստիկանությունը 4 մարդ է ձերբակալել։ Նովոսիբիրսկում, տեղական լրատվամիջոցների տվյալներով, ցույցին մասնակցում է վերջին տարիների համեմատ աննախադեպ թվով մարդ՝ ավելի քան 2 հազար հոգի։

Կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Կրասնոյարսկում, Տոմսկում, Իրկուտսկում և Չելյաբինսկում։ Չիտայում ցույցի կազմակերպիչների վրա կանաչ հեղուկ՝ «զելյոնկա» են լցրել։

Մայրաքաղաք Մոսկվայում ոստիկանությունը սկսել է նախապատրաստվել մի շարք շրջաններում նախատեսված չարտոնված ցույցերին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG