Մատչելիության հղումներ

Կայացել են խորհրդակցություններ ԼՂ և ՀՀ ԱԳ նախարարությունների միջև


ԼՂ ԱԳՆ, Ստեփանակերտ, 24-ը մարտի, 2017

Այսօր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի արտգործնախարարությունների միջև կայացել են հերթական խորհրդակցությունները, որոնց, ԼՂ ԱԳՆ փոխանցմամբ, ղարաբաղյան կողմից մասնակցել են արտգործնախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը, իսկ Հայաստանից՝ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը։

«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հատուկ քննարկման առարկա են եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համաձայնեցված քաղաքականության վարման և այս ուղղությամբ փոխգործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների շուրջ»,- մասնավորապես նշված է ԼՂ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG