Մատչելիության հղումներ

Ապրիլին կսկսվեն Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ բանակցությունները. ՏԿՏՏՆ


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 23-ից 24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ:

Ըստ նախարարության հաղորդագրության, Վահան Մարտիրոսյանը նշել է, որ ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ Եվրոպական Միության հանձնաժողովի և Հայաստանի միջև բանակցությունների առաջին փուլը: Հանձնակատար Վիոլետա Բուլչը դրական է գնահատել բանակցությունների սկիզբը և հաստատել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի:

Քննարկմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային ոլորտի թվայնացման և ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին, ինչին մեծ կարևորություն է տալիս նաև Եվրոպական միությունը:

Հանդիպման ընթացքում նախարարն առաջարկել է Երևանում կազմակերպել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների համաժողով և հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG