Մատչելիության հղումներ

Կիևը բացահայտում է Դենիս Վորոնենկովի սպանության հեղինակին


Ենթադրյալ մարդասպան Պավել Պարշովը, արխիվ
Ենթադրյալ մարդասպան Պավել Պարշովը, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի նախկին զինծառայող, Ուկրաինայի քաղաքացի Պավել Պարշովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Նա ընգծել է, որ Պարշովը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ էր:

Գերաշչենկոյի պանդմամբ, չնայած Պարշովը պաշտոնապես երբեք չի լքել Ուկրաինայի սահմանները, սակայն, իրականում, նա գաղտնի կերպով երկրի սահմանը հատել է Բելառուսով ու մեկնել Ռուսաստան, որտեղ «դիվերսանտների դպրոցում հատուկ կրթություն է ստացել»: Դրանից հետ, ըստ Գերաշչենկոյի, Պարշովը ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ սողոսկել է Ազգային գվարդիա ու որոշ ժամանակ անց դուրս եկել այնտեղից: Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել Գերաշչենկոյի հայտարարությունները:

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, որը 2016 թվականին փախել էր Ուկրաինա, որտեղ պարբերաբար հանդես էր գալիս Մոսկվայի քաղաքականության քննադատությամբ, մարտի 23-ին սպանվել է Կիևի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG