Մատչելիության հղումներ

Պայթյուն Նոր Գեղիի թթվածնային կայանում, կա մեկ զոհ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր, ժամը 08:09-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում գտնվող թթվածնային կայանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կայանը փլուզվել է, իսկ աշխատակիցներից մեկը մնացել է փլատակներում:

«Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը հետևել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Ժամը 08.40-ին փրկարարները փլատակներում հայտնաբերել են կայանի աշխատակից, թթվածնային բալոնների լիցքավորող, Նոր Գեղիի բնակիչ, 1968 թվականին ծնված Արմենակ Ազարյանի դին», - հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ թթվածնային կայանը պատկանում է «Շիրինյան եղբայրներ» ընկերությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG