Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, վաղը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում: Մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: