Մատչելիության հղումներ

ՀԴԲ տնօրեն․ Գաղտնալսումների մասին Թրամփի պնդումը հաստատող տեղեկատվություն չկա


ԱՄՆ - ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին Կոնգրեսի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 20-ը մարտի, 2017թ․

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենը հաստատել է, որ քննություն է իրականացվում ռուսաստանցի պաշտոնյաների և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի օգնականների միջև հաղորդակցությունների առնչությամբ:

Ջեյմս Քոմին այդ հայտարարությունն արել է երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ նվիրված ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրությունների ընթացքում Ռուսաստանի գործողություններին:

ՀԴԲ տնօրենը հայտարարել է նաև, թե «տեղեկատվություն չունի», որը հաստատեր ընտրարշավի ժամանակ Նյու Յորքի իր գրասենյակների հեռախոսների գաղտնալսման մասին Թրամփի հայտարարությունը: ԱՄՆ նախագահը, հիշեցնենք, պնդում է, որ Trump Tower-ը գաղտնալսվել է իր նախորդ Բարաք Օբամայի հանձնարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG