Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ


Քրդական Նոր տարու՝ Նավրոզի տոնակատարությունը Իրաքում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ:

«Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, իր ուղերձում մասնավորապես գրել է Սերժ Սարգսյանը:

«Եվ թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը և ավելի ջերմացնի մեր դարավոր բարեկամությունը», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG