Մատչելիության հղումներ

Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի տապալումը պայմանավորում է քարոզարշավով:

Այսօր ևս տապալվեց Ազգային Ժողովի քառօրյայի առաջին նիստը․ անհրաժեշտ առնվազն 66 պատգամավորների փոխարեն գրանցվել էր միայն 23-ը: Կանոնակարգով նախատեսված 3 ժամ սպասելուց հետո էլ պատգամավորների թիվը չավելացավ:

Ազգային ժողովի կանոնակարգը սահմանում է՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել նիստերին: Սա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ վերջին քառօրյան է: Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի տապալումը քարոզարշավի հետ է կապում:

«Իհարկե պարտավոր են, բայց պատգամավորներն առաջնորդվում են իրենց խղճով և ազատ են տնօրինելու իրենց ժամանակը: Իրենք այսօր նախընտրել են հանդիպել ուղիղ ընտրողների հետ, դրա համար էլ դատավորը ժողովորդն է՝ ապրիլի 2-ին գնացեք քվեարկեք այն ուժի օգտին, որին վստահում եք: Բայց առաջին անգամը չէ, պառլամենտական մշակույթի մեջ կա սա, լավ է, թե վատ է՝ փաստը սա է:

Առաջին անգամը չէ, երբ նախընտրական փուլում պատգամավորների մեծամասնությունը նախընտրում է ոչ թե Ազգային Ժողովում հայտարարություններ անել, այլ ուղիղ շփվել ընտրողների հետ: Եվ եթե տեսաք, բացակաների ավելի մեծ տոկոս կազմում են մեր ընդդիմադիր գործընկերները: Ես որակումներ չեմ տալիս, որակումները թողնում եմ ձեզ ու հանրությաւնը»,- նիստի տապալման առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի նիստը տապալվել էր նաև մարտի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG