Մատչելիության հղումներ

Սոթքի ոսկու հանքից 145.5 կգ ոսկու հանքանյութի հափշտակության փորձ է կատարվել. հարուցվել է քրգործ


Սոթքի հանքավայր
Սոթքի հանքավայր

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տնօրենի հաղորդման հիման վրա:

«Մասնավորապես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017 փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145.5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ծառայության, պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով [գողության փորձ, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ] նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG