Մատչելիության հղումներ

Կայացավ եվրատեսիլյան Fly with me երգի պրեմիերան


Շաբաթ երեկոյան կայացել է «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին և եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա Fly with me երգով: Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են: Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Դավիթ Ծերունյանը:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG