Մատչելիության հղումներ

«Ելք»-ի քարոզչության ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով քննություն է տարվում


Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում չորեքշաբթի օրը «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրի վարչական շենքի մոտ «Ելք» դաշինքի քարոզչության ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ - «Նախնական տվյալներով՝ 2017 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Ելք» դաշինքի անդամները քարոզարշավի նպատակով գտնվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գործող «Տորք Անգեղ» մարզամշակութային համալիրի վարչական շենքի մոտ: Մոտենալով մուտքի դռանը՝ վարչական շենքի ներսում նկատել են «Ծառուկյան դաշինք» համամասնական ցուցակով անդամ, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Ա.Մամոյանի լուսանկարը պարունակող քարոզչական պաստառը, որը համալիրի աշխատակիցներից մեկը` մաքրուհի Նելլի Մերուժանի Պետրոսյանը, վերցրել և տեղափոխել է համալիրի 2-րդ հարկ: Վերջինիս գործողությունները տեսանկարահանելու ընթացքում առաջացել է քաշքշոց, որի ընթացքում փորձ է արվել թույլ չտալ տեսանկարահանումը, պատռվել է «Ելք» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի բաճկոնը»:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ ուսումնասիրության առարկա դարձնելով նաև այդ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։ Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG