Մատչելիության հղումներ

Այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները


Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսը Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսը Մոսկվայում, արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցություններում ի թիվս այլ հարցերի Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկելու են ղարաբաղյան խնդիրը:

Երեկ Սերժ Սարգսյանը պետք է հանդիպեր նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, սակայն այդ օրը Ռուսաստանի կառավարության ղեկավարը չի մասնակցել որևէ միջոցառման՝ հիվանդության պատճառով: Կառավարության նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ կապակցությամբ նույնիսկ կատակել էր, թե «չեն կարողացել պահպանել» Մեդվեդևին՝ նա գրիպով է հիվանդացել:

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվող պաշտոնական այցի ընթացքում երեկ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել էր Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ նրան շնորհվել է Պատվավոր դոկտորի կոչում: Հայաստանի նախագահը նաև ելույթ է ունեցել՝ ներկայացնելով երկրի արտաքին քաղաքականության հիմնական թեզերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG