Մատչելիության հղումներ

Գյուղնախարարություն․ Վերամշակող ընկերությունները մարել են 740.4 մլն դրամ պարտք


Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ
Խաղողի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Այս տարվա փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 միլիոն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ վճարել են պարտքերը, հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գյուղնախարարության առաջարկությամբ՝ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:

Հաղորդագրությունում ասված է նաև, որ 2017-ի փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016-ին գնված պտուղ-բանջարեղենի և խաղողի դիմաց չկատարված պարտավորություններ են ունեցել 22 վերամշակող ընկերություններ` 1486.5 միլիոն դրամ ընդհանուր գումարի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG