Մատչելիության հղումներ

Բաթումիում անկարգությունների մասնակիցներից 7-ը կալանավորվել են


Վրաստան - Բաթումիում անկարգությունների ժամանակ հրկիզված մեքենաներից մեկը, 12-ը մարտի, 2017թ․
Վրաստան - Բաթումիում անկարգությունների ժամանակ հրկիզված մեքենաներից մեկը, 12-ը մարտի, 2017թ․

Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առնվազն մեկ տասնյակ ավտոմեքենա է հրկիզվել, անկարգությունների վայրում վնասվել են քաղաքի ենթակառուցվածքները: Այդ մասին հայտնել է Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն: Նա ասել է, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել վնասի չափերը ճշտելու համար:

Ոստիկանությունը չորս տասնյակ մարդու էր բերման ենթարկել: Բաթումիի դատարանը նրանցից յոթի նկատմամբ վարչական կալանք է սահմանել, մյուսներն ազատ են արձակվել:

Անկարգությունները սկսվել են շաբաթ գիշերը, երբ պարեկային ոստիկանությունը մի քանի քաղաքացու բերման էր ենթարկել Ոստիկանության շենքի մոտ հավաքվածները պնդել էին, թե բերման ենթարկվածները բռնությունների են ենթարկվել, ու փորձել էին ներխուժել ոստիկանության բաժանմունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG