Ի կատարումն Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, Ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարտի 13-ի դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 244, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 20:
Հիշեցնենք՝ մարտի 3-ի դրությամբ ընտրողների ընդհանուր թիվն էր 2 միլիոն 564 հազար 734: