Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն այսօր հրապարակել է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ։

Ոստիկանությունը նշում է, որ ըստ Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Ըստ այդմ, այսօրվա դրությամբ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 734, ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 0, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 0, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են ապրիլի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG